Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Հայ կինեմատոգրաֆիայի  ամոթն ու խայտառակությունը

    Հայ կինեմատոգրաֆիայի ամոթն ու խայտառակությունը

    Ամենաանցանկալի դրվագը, երբ Պողոս Տեր-Դավթյանը զոհվում է, և նրա սիրած աղջիկը` Անուշը, գերի է ընկնում թուրքերի մոտ ու բռնաբարվում բոլորի կողմից: Այդ է վկայում թուրքի խոսքը. «Մահմեդ, Վագիֆ, վերջը ով է»: Անունները պայմանական են: Այս խայտառակ կադրը ստիպեց ինձ երրորդ անգամ ամաչել` երրորդ անգամ ֆիլմը դիտելիս: Սա՞ է սերունդ դաստիարակելու ձևը:
  • Ռուսաստանին էլ են «հաշվել», ինչպես Գերմանիային

    Ռուսաստանին էլ են «հաշվել», ինչպես Գերմանիային

    The Washington Post-ի հաղորդմամբ, ԱՄՆ հատուկ ծառայությունները հետախուզական գործունեություն են իրականացրել նաև Ռուսաստանի նկատմամբ: Թերթի ունեցած տվյալներով, այս օրերին ամերիկյան իշխանությունները արտասահմանյան այն ծառայություններին, որոնց հետ համագործակցել են, զգուշացնում են, որ Էդբարդ Սնոուդենի ունեցած որոշ փաստաթղթեր պարունակում են այդ հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված տվյալներ նաև Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի մասին:
  • Երկնագույն դևի  թագավորությունում (գենդերներ և գրանտներ)

    Երկնագույն դևի թագավորությունում (գենդերներ և գրանտներ)

    Այո՛, եթե մանկավարժ լինեի, և եթե արգո Կարենը օմբուդսմեն ուսաներ ինձ մոտ, նրան 5 կնշանակեի` «քաղաքացիական անհնազանդությունը 3-րդ հանրապետությունում» առարկայից։ Ահավասիկ մարդը անդրադառնում է Կոմայգում տիրող իրավիճակին։ Թերևս մեջբերումներ կատարենք, արժե. «Կոմայգում պարբերաբար զբաղվում են պոռնկությամբ, ինչպես նաև ունենում սեռական հարաբերություններ հենց մանկական այգու տարածքում»։ Սա որպես նախաբան։ Այնուհետև տիար օմբուդսմենը հաղթական առաջ է քայլում. «Նման այլասերվածությունը անհրաժեշտ է վերացնել, քանի որ այն ոչ միայն անբարոյական է, այլև անօրինական։
  • Հայոց փառահեղ ընտանիքներից մեկը

    Հայոց փառահեղ ընտանիքներից մեկը

    Ամեն անգամ որևէ բարերարի անդրադառնալիս ինքս ինձ հարց եմ տալիս` ո՞րն է «բարեգործություն» երևույթի դրդապատճառը, և հազարերորդական անգամ համոզվում` Քրիստոսապաշտությունը և Ազգասիրությունը: Մարդկային արատներից մեկը ագահությունն է, որը տեսականորեն հատնում չունի, բայց այս դրույթը ճշմարիտ է սովորական մահկանացուների, այլ ոչ բարերարների պարագայում: Խարսխվելով վերոնշյալ երկու արժեքների վրա, բարեգործը միաժամանակ ցույց է տալիս, որ ագահությունն էլ սահման ունի. բարերարությունն ինքնին ագահության ու բազմաթիվ այլ արատների վախճանն է:
  • «Քաղաքական գործունեությունն  այսօր շոուի է վերածվել, ու այդ շոուն անդադար շարունակվում է»

    «Քաղաքական գործունեությունն այսօր շոուի է վերածվել, ու այդ շոուն անդադար շարունակվում է»

    «Իրատես de facto»-ի հյուրն է արվեստաբան, գրող ՌՈՒԲԵՆ ԱՆԳԱԼԱԴՅԱՆԸ: Մեր զրույցի թեման հայաստանյան և համաշխարհային մշակութային, հասարակական-քաղաքական անցուդարձերն են, որոնք իրենց արտացոլումն են գտել վերջին շրջանում նրա գրած էսսեներում:
  • Վրացիք, իրենց արևելյան  հարևանների նման, դեռևս  ազգաստեղծման բավիղներում են

    Վրացիք, իրենց արևելյան հարևանների նման, դեռևս ազգաստեղծման բավիղներում են

    Պարզվում է` գոյություն է ունեցել վիրաց խոշոր սփյուռք, որից տեղյակ չէինք:
    Դեռևս Վրաստանի նախագահ համարվող Միխեիլ Սաակաշվիլին ի լուր աշխարհի հայտարարեց, որ վրացական սփյուռքը 10 միլիոն է և՝ քրիստոնյա ու գերազանցապես իսլամ ընդունած, և որ իր «հայրենակիցները» հիմնականում հարևան ամենաբարեկամ երկրի` Թուրքիայի քաղաքացիներն են, և որ Վրաստանը պատրաստվում է նրանց տրամադրելու քաղաքացիություն:
  • Երևանի դիմագիծն օր օրի աղճատվում է

    Երևանի դիմագիծն օր օրի աղճատվում է

    Յուրաքանչյուր քաղաք ունի իր դեմքը, ճարտարապետական ոճը, բարքերը, ավանդույթները, ունի իր զարգացման հեռանկարները։ Շատ մասնագետների այսօր առավելապես անհանգստացնում է քաղաքի դիմագծի օր օրի անհետացումը։
    Ո՞րն է Երևանի դիմագիծը։ Այս հարցով դիմեցինք «Փարիզ-Էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր ՄԱՐԻԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ։
    Մարիամ Խաչատրյանը նշում է, որ այդ հարցին ամենահստակ պատասխանը կտան Երևան այցելող զբոսաշրջիկները։
  • «Երկնքի հետ լինեի»

    «Երկնքի հետ լինեի»

    Համբարձումից առաջ, երբ Հիսուսն աշակերտներին ասաց, թե ուր է գնում, և որ նրանք գիտեն այդ և «ճանապարհն էլ գիտեն», աշակերտները պատասխանեցին, որ իրենք ճանապարհը չգիտեն, Հիսուս ասաց նրանց. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը» (Հովհ. 14.6): Հիսուսն ուզում էր ասել, որ Ինքը նոր ելքի մունետիկն է, Աստված Իրեն ուղարկել է, որ Իր ժողովրդին ազատագրի գերությունից, ինչպես Մովսեսին էր ուղարկել` Իր ժողովրդին Եգիպտոսից հանելու համար:
  • Դոդերի  հիվանդությունը, կամ` ինչո՞վ եք մտածում, պարոնա՛յք
  • ՀԱՕԿ-ին ասեք`  լուծարի ԿԳ նախարարությունը

    ՀԱՕԿ-ին ասեք` լուծարի ԿԳ նախարարությունը

    Մինչ քաղաքական «ատմասֆերայում» լուրջ կռիվ է Համբոյի տանը, և «փոքրիկ» Հրաչյան` սպորտի նախկին նախարար, փորձում է գտնել ձևը` ինչպես անի, որ լուծարի վոլեյբոլի ֆեդերացիան, միևնույն ժամանակ փորձելով այնպես անել, որ հանկարծ Յուրի Վարդանյանի ու իշխանությունների մտքով չանցնի` ստուգել, հայտնաբերել յուր «ղալաթները»` նախարար եղած ժամանակ, նույն պահին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի է ունենում Կազանի 27-րդ ամառային ունիվերսիադայի մրցանակակիրների պարգևատրում: